«Կադրից դուրս». Նարե Ղազարյանը «Dance» երգի նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել

22:22   7 հունվարի, 2023

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում մրցույթային «Dance» երգի տեսահոլովակի նկարահանման ընթացքից կադրեր է հրապարակել:

View this post on Instagram

A post shared by Nare (@nareghazaryann)

Կադրերում երեւում է, թե ինչպես են անցել նկարահանումները, չստացված պահերը, ցուրտը եւ փորձերը:

«Կադրից դուրս» հրապարակմանը կից կարճ մակագրել է երիտասարդ երգչուհին:

Ավելի վաղ՝ մրցույթի ավարտից հետո, Նարեն լրագրողների հետ հանդիպմանը կիսվել էր իր ապրումներով ու տպավորություններով։ Երգչուհին հայտնել էր, որ ուրախ է Ֆրանսիայի հաղթանակի համար, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնվելուց հետո երջանկության արցունքներ է ունեցել։ «Քվեարկության ժամանակ հուզվել էի, բայց հիմա շատ ուրախ եմ, դրանք երջանկության արցունքներ էին: Սպասում էի, որ արձագանքը շատ մեծ կլիներ, որովհետեւ պրոֆեսիոնալ թիմի հետ էի աշխատում», - ասել էր նա`հավելելով, որ իրատես է, եւ եթե երկրորդ հորիզոնականում է, ուրեմն դրան է արժանի:



© NEWS.am STYLE