«Ինձ համար Ամանորը Սուրբ Ծնունդով Է սկսվում». Նազենի Հովհաննիսյանի հրապարակումը Հովհաննավանքից

21:01   7 հունվարի, 2023

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել`անդրադառնալով իր համար Սուրբ Ծննդյան տոնի կարեւորությանը:

hovhannavank.JPG (160 KB)

Դերասանուհին հրապարակել է Հովհաննավանքու արված լուսանկար, որին կից գրել է. «Ինձ համար Ամանորը ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՈՎ Է սկսվում, իրական ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ իր նոր հույսով ու հավատով, որ կյանքը շարունակվում է ու մենք դեռ կանք....

Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ, Օրհնյալ լինի Հայտնությունը Քրիստոսի:

Այս օրերին անընդհատ նույն աղոթքն է մտքիս. Տեր, ողորմեա մեզ՝ Երկիր, Տեր ողորմեա մեր Երկիրը, Տեր ողորմեա մեզ՝ մեր Երկրում, Տեր, ողորմեա մեզ արժանապատիվ կյանք, Պետություն եւ պատմական շարունակություն: Ամեն:

Հ.Գ. Հովհաննավանքի այս երդիկը՝ Հրեշտակի տեսքով է )), երբ արեւը հասնում է նրան, Հրեշտակի պատկերը հայտնվում է ասեղնագործ խաչքարի վրա... սիրտը լցնող պատկեր է:

Աստված պահապան մեր ժողովրդին ու Երկրին: Թող Լույսը հետ մղի խավարը՝ մեր հոգուց, մեր սրտից ու մեր Երկրից»:

322039914_1858014724546348_6802258259996217766_n(1).jpg (171 KB)

Օրերս Նազենին լուսանկար էր հրապարակել, որին կից կիսվել էր իր մտքերով: «Թող Նոր Տարին ինձ իմ Երկիրը վերադարձնի՝ Արցախով ու իրար չատող մարդկանցով... Թող Սուրբ Ծննդյան գիշերը հետ բերի մեր Հավատքը, որ ամեն բան կարող ենք հաղթահարել ու ի մի գալ՝ Պետություն ունենալու հաստատուն կամքով…. որ աշխարհի բոլոր հայերը վերջապես իրենց խաղաղ հանգրվանն ու երջանկությունը գտնեն իրե՜նց սեփական Երկրում, որը պաշտպանեն, որին հոգ տանեն և անվնաս ժառանգեն իրենց սերունդներին... Տիրոջ ուժով թող հա՛յը Տեր դառնա իր Երկրին: Ամեն», - գրել էր նա։



© NEWS.am STYLE