Երգչուհի Ջեսի Ջեյը երեխայի է սպասում

16:21   7 հունվարի, 2023

Երգչուհի Ջեսի Ջեյը հղի է։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։ «Ես այնքան երջանիկ եմ եւ վախեցած, որ վերջապես կարող եմ կիսվել այս ամենով», - խոստովանել է նա: «Price Tag» հիթի կատարողը մի քանի տարի փորձում է երեխա ունենալ, բժիշկները նախկինում նրա մոտ անպտղություն էին ախտորոշել։

View this post on Instagram

A post shared by Jessie J (@jessiej)

Հիշեցնենք, որ անցյալ ամառ աստղը խոստովանել էր, որ կորցրել է երեխային։ «Հիմա ես գրեթե 35 տարեկան եմ, եւ դեռ վիշտ եմ ապրում երեխայիս կորստից, երբ, այնուամենայնիվ, հղիանալն ինձ համար գրեթե անհնար էր»,- այդ ժամանակ ասել էր երգչուհին։

 



© NEWS.am STYLE