Netflix-ը հայտնել է «Wednesday» սերիալի երկրորդ եթերաշրջանի մասին

20:20   7 հունվարի, 2023

Netflix սթրիմինգային ծառայությունը հայտնել է Metro-Goldwyn-Mayer-ին պատկանող «Wednesday» սերիալի երկրորդ եթերաշրջանի մասին:

Այս մասին հայտնի է դարձել սթրիմինգային ծառայության յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութից:

«Ավելի շատ Ուեդնզդեյ Ադդամս: Երկրորդ եթերաշրջանը ճանապարհին է, իսկ առաջինը՝ հեռարձակվում է Netflix-ով», - գրված է հրապարակված տեսանյութին կից:

Հիշեցնենո, որ Metro-Goldwyn-Mayer-ի եւ Amazon-ի միաձուլումը երկրպագուներին ստիպել էր ենթադրել, որ սերիալի հաջորդ եթերաշրջանը կարող է Netflix-ի փոխարեն հրապարակվել Amazon Prime Video-ում:



© NEWS.am STYLE