Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը բաժանվել են

09:00   8 հունվարի, 2023

Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը բաժանվել են։ Այս մասին հայտնում է US Weekly-ն։ Նրանք բաժանվել են 2019 թվականին՝ իրենց առաջին դստեր՝ Սթորմիի ծնվելուց հետո։ Խոսակցություններ կային, որ ռեփերը Քայլիին անընդհատ դավաճանում էր։

«Քայլին եւ Թրեւիսը կրկին միասին չեն, նրանք պետք է միասին անցկացնեին արձակուրդները, բայց Քայլին գնացել է Ասպեն՝ ընտանիքի եւ ընկերների հետ», - հայտնել է աղբյուրը։ «Նման կերպ արդեն բազմիցս պատահել է։ Նրանք հայտնի են բաժանումներով, բայց միշտ մնում են ընկերներ եւ հիանալի ծնողներ», - շարունակել է նա:



© NEWS.am STYLE