Սելին Դիոնի երկրպագուները բողոքի ցույց են անցկացրել Rolling Stone ամսագրի գրասենյակի մոտ

13:22   8 հունվարի, 2023

Կանադացի երգչուհի Սելին Դիոնի երկրպագուներն ակցիա են կազմակերպել Rolling Stone ամսագրի գրասենյակի մոտ, որի խմբագիրներն արտիստուհուն չեն ներառել բոլոր ժամանակների լավագույն երգչուհիների ցանկում։ Այս մասին հայտնում է NME պորտալը։

Բողոքի ակցիային մասնակցել է մոտ մեկ տասնյակ մարդ՝ «Ինչպե՞ս կարող էիք մոռանալ Սելինին» եւ «Փրկել Սելինին» գրությամբ պաստառներով։ Երկրպագուները նաեւ պահանջել են հանդիպում կազմակերպել Rolling Stone-ի լրագրողների հետ, ստորագրահավաք են սկսել ի պաշտպանություն Դիոնի եւ քննադատել հրապարակումը սոցիալական ցանցերում։

Սոուլ երգչուհի Արետա Ֆրանկլինը գլխավորել է Rolling Stone-ի ցուցակը, որին հաջորդում է Ուիթնի Հյուսթոնը եւ երկրորդ ու երրորդ հորիզոնականները զբաղեցրել սոուլի ռահվիրա Սեմ Կուկը: Նրանցից բացի վարկանիշային աղյուսակ են մտել Բիլլի Այլիշը, The Weeknd-ը, Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Ռիհաննան եւ այլք։ Վարկանիշը կազմողներն ընդգծել են, որ «սա լավագույն կատարողների ցանկն է, ոչ թե լավագույն ձայների»։



© NEWS.am STYLE