«Ողջույն Մայամի»․ Անահիտ Սիմոնյանի եւ որդու լուսանկարը

23:23   8 հունվարի, 2023

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Արմանի հետ։

323818817_1235901243718058_4295273727419350656_n.jpg (187 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում մայր ու որդի պատկերված են լողափին։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Անահիտը կապույտ գույնի հանդերձանքով է։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Ողջույն Մայամի», - հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Անահիտը լուսանկարներ էր հրապարակել, որտեղ կրում էր ջինսե տաբատ եւ սեւ տոպ: Իր տեսքն ամբողջացնելու համար երգչուհին նախապատվությունը տվել էր մեղմ դիմահարդարմանն ու ալիքավոր հարդարմամբ վարսերին:

«Մի փոքր ամանորյա տրամադրություն», - հրապարակմանը կից մակագրել էր Անահիտը:



© NEWS.am STYLE