Մահացել է «Սովրեմեննիկ» թատրոնի տնօրեն Լեոնիդ Էրմանը

18:29   8 հունվարի, 2023

96 տարեկանում կյանքից հեռացել է «Սովրեմեննիկ» թատրոնի եւ Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի տնօրեն Լեոնիդ Էրմանը։ Այս մասին հայտնել են Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնից։

«Նրա ողջ կյանքը՝ լի ձեռքբերումներով, անմնացորդ նվիրվել է թատրոնին։ Երիտասարդ տարիքում նա անցել է պատերազմի միջով, իսկ 1952 թվականին, երբ 25 տարեկան էր, ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի դպրոցի պրոդյուսերական բաժինը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լեոնիդ Էրմանը Օլեգ Եֆրեմովի հետ մասնակցել է «Սովրեմեննիկ» թատրոնի ստեղծմանը։ Թատրոնում ծառայության տարիներին եղել է բեմադրական մասի եւ ֆինանսական տնօրեն։ Էրմանն աշխատել է նաեւ Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնում որպես գեղարվեստական ​​ղեկավարի օգնական։



© NEWS.am STYLE