Քրիս Ջեններին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

10:23   9 հունվարի, 2023

Քարդաշյանների ընտանիքում իսկական հանցագործ կա։ Համենայն դեպս այդպես է պնդում Քրիս Ջենների նախկին թիկնապահը։ Տղամարդը 67-ամյա աստղին մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ։ Նրա խոսքով, անցանկալի իրավիճակը ստեղծվել է 2017թ.-ին։ Daily Mail-ը հայտնում է, որ Ջենները չի կարողացել հարցը լուծել մասնավոր արբիտրաժային դատարանում։

Մարկ ՄակՈւիլիամսն իշխանություններին դիմել է մեկ տարի առաջ։ Ջենների նախկին ենթական նրան մեղադրել է ոտնձգությունների մեջ։ Հայցում տղամարդը նշել է, որ Քրիսը մերսել է իրեն, դիպչել նրա մարմնի ինտիմ մասերին, մերկացել է իր դիմաց եւ ոչ միանշանակ ակնարկներ արել։ Թիկնապահը նրա գործողություններն անցանկալի է համարել։

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հայտնի մայրիկը հերքել է բոլոր մեղադրանքները։ Լոս Անջելեսի Գերագույն դատարանը որոշել է, որ հարցը պետք է լուծված լիներ մինչեւ հունվարի 6-ը: Ըստ նյութերի՝ վերջին հանդիպմանը երկու կողմերը ներկայացնող փաստաբաններն ընդունել են արբիտրաժային հերթական գործընթացի անհրաժեշտությունը։



© NEWS.am STYLE