Պաշտոնապես․ «Wednesday»-ը երկրորդ եթերաշրջան կունենա

18:17   9 հունվարի, 2023

Netflix-ի սթրիմինգային հարթակը «Wednesday» սերիալը պաշտոնապես երկարաձգել է  երկրորդ եթերաշրջանով։ Այս մասին ծառայությունը հայտնել է YouTube-ում՝ կարճ թիզեր հրապարակելով։

Երկրորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը չի նշվում: «Ավելի շատ տառապանքներ են սպասվում», - ասվում է Netflix-ի թիզերի հայտարարության մեջ:

Ֆիլմի պրեմիերան կայացել է Netflix-ում, նոյեմբերի 23-ին։ Սերիալը պատմում է Մարտիսիայի եւ Գոմես Ադդամսների դստեր մասին, ով ունի անսովոր ունակություններ, եւ նրա՝ դպրոցում հարմարվելու փորձերի մասին։ Նախագծում նկարահանվել են Գվենդոլին Քրիստին, Քեթրին Զետա-Ջոնսը, Լուիս Գուսմանը, Քրիստինա Ռիչին, Ռիկի Լինդհոումը եւ Էմմա Մայերսը։



© NEWS.am STYLE