Ռուսական 62-ամյա երգիչ Ալեքսանդր Սերովը ցուցադրել է 17-ամյա սիրուհուն

11:01   9 դեկտեմբերի, 2013

62-ամյա ճանաչված երգիչ Ալեքսանդր Սերովը ցուցադրել է իր նոր ընտրյալին: Ռուսական էստրադայի վարպետը «Տարվա երգ» մրցանակաբաշխության արարողությանը ժամանել է 17-ամյա ուսանողուհի Ելիզավետա Սեմիչաստնովայի հետ:

 

«Իմ նոր սիրելին է, Լիզան»,- աղջկան ընկերներին է ներկայացրել Սերովը եւ հավելել. «Նա 17 տարեկան է, բայց չես ասի»:

 

Ելիզավետա Սեմիչաստնովան ծնվել է Արխանգելսկում: Ներկայում աղջիկը սովորում է Մոսկվայի Հումանիտար համալսարանի փիլիսոփայության, մշակույթի եւ արվեստի ֆակուլտետում եւ պատրաստվում է ճանաչված երգչուհի դառնալ: Ելիզավետան մանկությունից վոկալով է զբաղվում եւ արդեն հասցրել է միջազգային տարբեր փառատոններում մի քանի Գրան Պրիի արժանանալ:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Սերովը դժվարությամբ էր հաղթահարում կնոջ՝ Ելենայի հետ բաժանումը, ում հետ 19 տարի էր ապրել: Եվ ասում էր, որ հիասթափված է կանանցից ու վստահ չէ, որ երբեւէ կկարողանա ինչ-որ մեկին նորից սիրել:

Աղբյուրը՝ АН-online, Комсомольская правда, Dni, Starhit. 

Լուսանկարները՝ Ելիզավետա Սեմիչաստնովայի «ВКонтакте» ցանցի էջից



© NEWS.am STYLE