«Այս տարի մեր նոր տարին հունվարի 8-ին էր Գորիսում»․ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը ժամանակ են անցկացրել Գորիսում մնացած արցախցի երեխաների հետ

11:33   10 հունվարի, 2023

Երաժիշտ, դերասան եւ հաղորդավար Գարիկ Պապոյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում տեսանյութ է հրապարակել Գորիսում արցախցի երեխաների համար ունեցած ելույթից։

View this post on Instagram

A post shared by Garik Papoyan (@garikpapoyan)

Տեսանյութում երաժիշտը նշում է, որ Գորիսում մնացած արցախցի երեխաներին խոստացել են այցելել եւ ընթրել նրանց հետ։ Գարիկն ու Սոնա Ռուբենյանը այցելել են փոքրիկներին, նրանց հետ ընթրել են, ապա երգի երեկո են կազմակերպել, որին ակտիվ մասնակցել են երեխաները՝ միանալով երաժիշտների ելույթներին եւ պարելով նրանց հետ։ Միջոցառման ընթացքում հնչել են նաեւ Արցախին նվիրված մի շարք երգեր։

«Այս տարի մեր նոր տարին ոչ թե 31-ին էր ու Երեւանում, այլ Հունվարի 8-ին ու Գորիսում», - հրապարակումը մակագրել է Գարիկը։

Հիշեցնենք, որ արդեն 29 օր է, ինչ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից, իբր բնապահպանական դրդապաճառներով, ինչը լուրջ հումանիտար աղետի սկիզբ է դրել Արցախում։



© NEWS.am STYLE