Փոլ ՄքՔարթնին մի կերպ է խուսափել հայտնի Abbey Road խաչմերուկում մեքենայի տակ ընկնելուց

15:22   10 հունվարի, 2023

Բրիտանացի երաժիշտ, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ ՄքՔարթնին մի կերպ է խուսափել Լոնդոնի հայտնի Abbey Road խաչմերուկում մեքենայի տակ ընկնելուց։ Դա տեղի է ունեցել «If This Walls Could Sing» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ, հայտնել է ժապավենի ռեժիսորն ու երաժշտի դուստրը՝ Մերի ՄքՔարթնին։

«Երբ մենք դուրս եկանք ստուդիայից, ես ասացի. «Ես քեզ կնկարեմ հետիոտնային անցումի վրա», եւ նա գնաց այնտեղ, ու այդ մեքենան բաձարձակապես կանգ չառավ», - ասել է Մերին։

«If This Walls Could Sing» վավերագրական ֆիլմը լեգենդար Abbey Road ստուդիայի մասին է, որտեղ The Beatles-ը ձայնագրել է Abbey Road ալբոմը (շապիկի լուսանկարն արվել է նույն հետիոնտային անցումի վրա)․ այն թողարկվել է Disney+ սթրիմինգային ծառայությամբ դեկտեմբերի 16-ին։



© NEWS.am STYLE