«Տիտանիկ»-ը 25-րդ տարեդարձի առթիվ կվերադառնա կինոթատրոններ՝ նոր 3D ձեւաչափով

23:03   10 հունվարի, 2023

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմը 25 ամյակի առթիվ վերադառնում է կինոթատրոններ․ հրապարակվել են ֆիլմի նոր թրեյլերն ու պոստեռը, գրում է People ամսագիրը։

3 ժամ եւ 15 րոպե տեւողությամբ ֆիլմը, որը 1998 թվականին արժանացել է կինոակադեմիայի 11 մրցանակի, կներկայացվի 3D ձեւաչափով։

Ֆիլմը պատմում է 1912 թվականին խորտակված «Տիտանիկ» նավով ԱՄՆ մեկնող երիտասարդ տղայի եւ աղջկա սիրո մասին, ովքեր հանդիպում են նավի վրա, սիրահարվում, սակայն կորցնում իրար։



© NEWS.am STYLE