Թոմ Հենքսը նշել է, որ չի պատրաստվում թողնել դերասանական կարիերան

18:23   11 հունվարի, 2023

Դերասան Թոմ Հենքսը Variety ամսագրին ասել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել։

«Ոչ, ես թոշակի գնալու ցանկություն չունեմ: Ես չեմ աշխատում հանուն աշխատած լինելու։ Ես շատ լավ իրավիճակում եմ»,- ծիծաղել է Հենքսը:

Նա հավելել է, որ ինքն ու կինը հաճախ են խոսում այն մասին, որ աշխատանքի պետք է գնալ երկու պատճառով՝ եթե այնտեղ լավ է, կամ եթե այնտեղ զվարճալի է։

Թոմ Հենքսը նախկինում հայտարարել էր, որ միայն չորս լավ ֆիլմերում է նկարահանվել։



© NEWS.am STYLE