«Այս կյանքում մենք մեզ ո՛չ թե պետք է գտնենք, այլ քանդակենք ու կառուցենք»․ Իրինա Թովմասյանի լուսանկարը

16:35   11 հունվարի, 2023

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել, որում ներկայացել է առօրյա հարմարավետ կերպարում։

325143797_1204833793571854_483722325915729891_n.jpg (100 KB)

Հրապարակված կադրում գեղեցկուհին կրու է կանաչ թեթեւ կտորից հանդերձանք, որը հիանալի համադրել է սպիտակսպորտային կոշիկների, սպիտակ թեթեւ բաճկոնի եւ շագանակագույն բաճկոնի հետ։ Իր տեսքն ամբողջացնելու համար Իրինան նախապատվությունը տվել է արձակված վարսերին եւ մեղմ դիմահարդարմանը։

«Այս կյանքում մենք մեզ ոչ թե պետք է գտնենք այլ քանդակենք ու կառուցենք մեզ այս կյանքում , ու սա է ճիշտ տարբերակը, քանի որ միայն այս դեպքում լիարժեքության զգացումին կփորձենք հասնել», - հրապարակմանը կից գրել է գեղեցկուհին, ով երեք դուստրերի մայր է։

View this post on Instagram

A post shared by Irina Tovmasyan (@irina_tovmasyan)

Ավելի վաղ Իրինան ընտանեկան ջերմ լուսանկար էր հրապարակել։ «Ու կրկին տպավորություններ, սիրուն տեսարաններ եւ բնության հրաշքներ: Այս օրը երեխաները նույնպես չեն մոռանա՝ հատկապես օվկիանոսի ափի փոկերին», - գրել էր Իրինա Թովմասյանը:



© NEWS.am STYLE