«Ի՞նչ պետք է անենք աշխարհի ուշադրությունն արժանանալու համար»․ Գեւ Օրկյանը՝ Արցախի շրջափակմանը ՀՀ կառավարության եւ աշխարհի անտարբերության մասին (վիդեո)

19:36   11 հունվարի, 2023

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն անդրադարձել է Արցախի շրջափակմանը՝ նշելով, որ արդեն մեկ ամիս է, ինչ արցախցիները շրջափակված են եւ հումանիտար ճգնաժամի պայմաններում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած տեսանյութում Օրկյանը շնորհավորել է ՀՀ կառավարությանն ու դրա ղեկավարին՝ 30 օր շարունակ շրջափակում թույլ տալու համար։

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Ի՞նչ տեսակ կառավարություն պիտի լինես, որ տեսնես ինչպես է քո ժողովուրդը 21-րդ դարի ցեղասպանության եւ տարածաշրջանային էթնիկ զտման ենթարկվում ադրբեջանցի զինվորների կողմից եւ ոչինչ չձեռնարկես», - ասել է շոումենը՝ նշելով, որ շրջափակման ընթացքում Ադրբեջանը նույնիսկ անջատել է գազամատակարարումը ձմռան ամենացուրտ ժամանակաշրջանում եւ ոչ մի լրատվամիջություն չի խոսել այդ մասին։

Շոումենը մատնանշել է, որ չի կարելի աշխարհից այլ բան սպասել, երբ սեփական կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում։

«Մեկ իրանցի կին ծեծի ենթարկվեց հիջաբը ճիշտ չկրելու համար եւ ողջ աշխարհը միացավ իրանցի կանանց իրավունքների պաշտպանության շարժմանը, սակայն 120 հազար հայեր շարունակում են բարբարոսական ռազմական հանցագործությունների թիրախ դառնալ եւ եչ եք եչ մի բառ չի ասում», - նշել է Օրկյանը՝ աշխարհին հարցնելով, թե ինչ պետք է անեն հայերը աշխարհի ուշադրությունը գրավելու համար։

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

Ավելի վաղ շոումենը շնորհավորել էր հայերի Սուրբ Ծնունդն ու Աամանորը՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանն ու աշխարհի անգործությանը։ «Ո՛չ ոք նրանց չի կանգնեցնում, ո՛չ ոք նրանց նկատմամբ սահմանափակումներ չի կիրառում», - ասել էր շոումենը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի նկատմամբ աշխարհի վերաբերմունքին:



© NEWS.am STYLE