Արքայազն Հարիի հուշերը դարձել են բրիտանական պատմության ամենավաճառվող ոչ գեղարվեստական ​​գիրքը

20:28   11 հունվարի, 2023

Արքայազն Հարիի «Spare» (պահեստային) հուշագրությունը դարձել է բրիտանական պատմության ամենավաճառվող ոչ գեղարվեստական ​​գիրքը։ Առաջին օրը վաճառվել է գրքի  400 հազար օրինակ, այդ թվում՝ ինչպես կոշտ կազմով, այնպես էլ էլեկտրոնային եւ աուդիո տարբերակները: Թվում է, թե բոլորին հետաքրքրում է թագավորական ընտանիքի կեղտոտ լվացքը փորփրելը եւ նրանց կյանքի մասին ավելին իմանալը։

Հիշեցնենք, որ Հարիի հուշերից արդեն հայտնի են դարձել Հարիի եւ Ուիլյամի վեճի, ​​Հելոուինի ժամանակ նացիստական կոստյումի շուրջ ստեղծված սկանդալի, անօրինական նյութերի օգտագործման, հոր հետ դժվար հարաբերությունների եւ շատ այլ բաների մասին:

Աղբյուրը՝ Peopletalk.ru



© NEWS.am STYLE