56 տարեկանում մահացել է սուպերմոդել Տատիանա Փաթիցը (ֆոտո)

23:00   11 հունվարի, 2023

56 տարեկանում մահացել է Տատիանա Փաթիցը, հայտնում է Vogue ամսագիրը՝ նշելով, որ մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։

Փաթիցը այն հինգ սուպերմոդելներից մեկն էր, որը ներկայացված էր 1990 թվականի հունվարին անգլիական Vogue-ի շապիկի համար արված Պիտեր Լինդբերգի հայտնի լուսանկարում: Այս պատմական լուսանկարնը ազդարարել է մոդելային ոլորտում նոր դարաշրջանի եւ սուպերմոդելների՝ փոփ մշակույթ մուտք գործելու սկիզբը: Բացի այդ Փաթիցը Լինդբերգի սիրելի մոդելներից էր, եւ հենց նա էլ նպաստեց նրա հաջող կարիերայի մեկնարկին:

tatyana-patitc-foto_18.jpg (47 KB)

Փաթիցը ծնվել է Համբուրգում՝ էստոնացի մոր եւ գերմանացի հոր ընտանիքում։ Դեռեւս շատ փոքր տարիքում ծնողների հետ տեղափոխվել է Շվեդիայի հարավաում գտնվող Սկաներ ծովափնյա քաղաք եւ 17 տարեկանում Ստոկհոլմում մասնակցել է մոդելային մրցույթի։

«Նա շատ ավելի քիչ նկատելի էր, քան իր հասակակիցները՝ ավելի առեղծվածային, ավելի հասուն, ավելի անհասանելի, եւ դա գրավիչ էր»,- պատմել է Աննա Վինտուրը։

Փաթիցը բազմիցս նկարահանվել է Vogue-ի համար, աշխատել Հերբ Ռիցի եւ Պատրիկ Դեմարշելյեի հետ, ինչպես նաեւ հայտնվել Ջորջ Մայքլի՝ «Freedom '90» տեսահոլովակում:

Վերջին անգամ սուպերմոդելը հանրության մեջ է հայտնվել 2022 թվականի հոկտեմբերին, երբ որդու հետ մասնակցել է Բեռլինում կայացած սոցիալական մի միջոցառման:



© NEWS.am STYLE