10 պարզ ճշմարտություն տղամարդկանց համար

21:12   15 հունվարի, 2023

1. Հարգի՛ր բոլորին՝ անկախ պաշտոնից եւ կարգավիճակից:

2. Մի՛ փորձիր ուրիշ մեկը դառնալ: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս:

3. Գլխիդ տանիք եւ սնո՞ւնդ ունես: Մի՛ վազիր փողի հետեւից, հետեւիր երազանքիդ:

4. Մի՛ մտահոգվիր, թե ինչ կասեն կամ կմտածեն մարդիկ: Որքան հաջողակ ես ու հետաքրքիր ես ապրում, այնքան շատ են քեզ քննարկում:

5. Դադարի՛ր չափազանց շատ աշխատել եւ սկսիր ապրել:

6. Մի կողմ թող անցյալի համար ափսոսանքն ու մտահոգությունները:

7. Մի՛ զայրացիր եւ դուրս մի արի ափերից: Այդ պահին դու առավելագույնս խոցելի ես եւ չես կարող արժանապատվորեն արձագանքել:

8. Կարծում ես, որ ամենախելացի՞ն ես այս սենյակում: Ճիշտ շրջանակ չես ընտրել:

9. Հետեւիր առողջությանդ: Սպորտային եւ առողջ մարմինը կօգնի քեզ ցանկացած իրավիճակում:

10. Ամուր ձեռքսեղմումը վստահության եւ զրուցակցի հանդեպ հարգանքի նշան է: Միշտ ոտքի կանգնիր ինչ-որ մեկին ողջունելիս:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE