Ջոնի Դեփը «լիովին կոտրված է» Ջեֆ Բեքի մահվան պատճառով

12:29   12 հունվարի, 2023

Բրիտանական People ամսագրի աղբյուրը հայտնել է, որ դերասան Ջոնի Դեփը «լիովին կոտրված է» այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը 78 տարեկանում մահացել է անգլիացի կիթառահար Ջեֆ Բեքը։

Նշվում է, որ Դեփն ու այլ ռոք երաժիշտներ վերջին երկու օրերին արտիստի կողքին են եղել։

«Նրանք իսկապես ամուր ընկերություն ունեին, նրանք շատ մտերիմ էին, եւ Ջոնին ավելի մտերմացավ Ջեֆի հետ անցյալ ամռանը, երբ նրանք միասին հյուրախաղերի էին մեկնել», - ընդգծել է աղբյուրը:

Նրա հայտնած տվյալներով՝ Բեքի հիվանդությունը բավական արագ է զարգացել, իսկ երաժշտի ինքնազգացողությունը վատացել է ընդհամենեը երկու շաբաթ առաջ։ Ջեֆ Բեքը մահացել է 78 տարեկանում՝ «բակտերիալ մենինգիտով անսպասելի վարակվելուց հետո»։



© NEWS.am STYLE