Ռենատա Լիտվինովայի երիտասարդության գաղտնիքները, որոնք արժանի են ուշադրության

23:22   16 հունվարի, 2023

Սննդակարգ  

Չեք կարող ապրել՝ լրջորեն սահմանափակելով ինքներդ ձեզ: Սակայն Ռենատան բոլորովին այլ դիրքորոշում ունի։ Նա երբեք չի թաքցրել, որ սննդի նվազագույն քանակը իր գեղեցկության եւ երիտասարդության գլխավոր գաղտնիքներից մեկն է։

789729-248683-756x425.jpg (53 KB)

Առողջություն  

Շատերը մոռանում են, որ գեղեցկությունը ներսից է: Մարդու արտաքին տեսքն ամենից հաճախ ամբողջությամբ արտացոլում է նրա օրգանիզմի վիճակը։ Այնպես որ, ձեր առողջությունը պահպանելը, բժիշկներին կանոնավոր այցելելը եւ բացակայող նյութերն ու վիտամինները լրացնելը պարտադիր է, եթե ցանկանում եք պահպանել ձեր երիտասարդությունը:

76b999e580b3f146341edef52ca609d9_ce_666x444x0x0.jpg (54 KB)

Սպորտ  

Ռենատան վստահ է, որ պետք է սպորտով զբաղվել, նույնիսկ եթե այդպիսի ցանկություն ընդհանրապես չկա։ Դերասանուհու խոսքով՝ երբեմն ստիպված է լինում իրեն ստիպել մարզվել։ Միեւնույն ժամանակ Լիտվինովան փորձում է պիլատեսը փոխարինել վազքով կամ մարզասրահ այցելելով։

Էքսպերիմենտներից հրաժարվելը

Խոսքն, իհարկե, դիմահարդարման մասին չէ։ Թեեւ ինքը՝ Լիտվինովան, վաղուց է գտել գեղեցկության կերպարը, որն էլ դարձել է իր այցեքարտը։ Պետք է հրաժարվել կործանարար Էքսպերիմենտներից։ Հիանալի փաստարկ են այն աստղերը, որոնք պլաստիկ վիրահատությունների կամ կոսմետիկ պրոցեդուրաների չափն անցել են։

mc_info_23044_orig_1612861962.jpg (72 KB)

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE