Անձրեւանոց, գլխարկ, արեւային ակնոց․ Մարտա Կիրակոսյանի նոր հրապարակումը (ֆոտո)

15:23   12 հունվարի, 2023

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ ներկայացել է աշնանային կերպարում։

324960458_1304318687074606_2436346313472610002_n.jpg (190 KB)

325021643_1166731113986362_7198806301231950770_n.jpg (193 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սւ տաբատ եւ շապիկ, որոնք հիանալի համադրված են կանաչ վանդակավոր կտորից անձրեւանոցի եւ մուգ կաթնագույն անձրեւային երկարաճիտ կոշիկների հետ։ Իր տեսքն ամբողջացնելու համար երգչուհին նախապատվությունը տվել է կարմիր վանդակավոր կտորից գլխարկին եւ սեւ արեւային ակնոցին։

Երգչուհին հրապարակումը չի մակագրել։

324326204_619610799932488_7268499414781391016_n.jpg (92 KB)

324326610_3478805725668411_8080861662986816553_n.jpg (144 KB)

Օրերս Մարտան հրապարակում էր արել՝ ներկայանալով դասական կերպարում։ Հրապարակված կադրերում երգչուհին կրում էր մոխրագույն վանդակավոր կտորից տաբատ եւ օվերսայզ բիջակ, որը հիանալի համադրված էր սպիտակ օձիկավոր բլուզի եւ կաթնագույն ձմեռային կոշիկների հետ։ Մարտան հրապարակումը չէր մակագրել։



© NEWS.am STYLE