Զայն Մալիկը նշում է 30-ամյակը․ 7 հետաքրքիր փաստ երգչի մասին (ֆոտո/վիդեո)

16:14   12 հունվարի, 2023

Հայտնի երգիչ Զայն Մալիկն այսօր՝ հունվարի 12-ին, նշում է ծննդյան 30-ամյակը։ Այս առթիվ առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստ One Direction-ի նախկին անդամի մասին։ 

Արտիստի լրիվ անունը Զայն Ջավադ Մալիկ է։ Նա ծնվել է Բրեդֆորդ քաղաքում։ Երգչի հայրը պակիստանցի է, մայրը՝ անգլուհի։ 

Զայնը դաստիարակվել է որպես մուսուլման։ Բացի անգլերենից նա նաեւ տիրապետում է ուրդուին եւ արաբերենին։ 2018 թ-ին, սակայն, բրիտանական Vogue-ին տված հարցազրույցում երգիչը նշել է, որ իրեն այլեւս մուսուլման չի համարում։ 

Դպրոցական տարիքում Մալիկն արդեն ստեղծագործում էր ռեփ ժանրում։ Նա առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հայտնի երգիչ Ջեյ Շոնի հետ, երբ վերջինն այցելել էր իրենց դպրոց։ 

15-ից 17 տարեկանում Մալիկը հաճախել է բռնցքամարտի։ Մինչ երգչի կարիերա սկսելը ապագա աստղը մտադրություն է ունեցել մասնագիտանալու անգլերեն լեզվի ոլորտում, քանի որ ցանկանում էր դառնալ անգլերենի ուսուցիչ։

255408343_1544586182564128_8295404339785532550_n.jpg (146 KB)

Նա միակ արտիստն է, որը երկու անգամ նվաճել է Billbioard մրցանակաբաշխության «Տարվա լավագույն նոր արտիստ» տիտղոսը։ Առաջին անգամ երգիչը մրցանակին արժանացել է One Direction խմբի կազմում, եկրորդ անգամ՝ որպես սոլո արտիստ։

Բացի երաժշտական գործունեությունից, Զայնը զբաղվում է նաեւ բարոգործությամբ եւ սոցիալական ակտիվությամբ։ Երգիչը British Asian Trust բարեգործական կազմակերպության դեսպանն է, որի նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը Հարավային Ասիայում։ 2020 թ-ին Մալիկը 10 հազար եվրո է նվիրաբերել 5-ամյա աղջնակի կյանքը փրկելու համար։ 

are-gigi-hadid-zayn-malik-married-001.jpg (120 KB)

Ինչ վերաբերում է Զայն Մալիկի անձնական կյանքին՝ 2015 թ-ից նա հարաբերությունների մեջ էր մոդել Ջիջի Հանդիդի հետ։ 2020 թ-ին լույս աշխարհ եկավ զույգի դուստրը, սակայն 2021 թ-ին, այն բանից հետո, երբ մոդելի մայրը՝ Յոլանդա Հադիդը, երգչին մեղադրեց իրեն հարվածելու մեջ, Զայնն ու Ջիջին բաժանվեցին։

Լուսանկարները՝ Kevork Djansezian/Getty Images, Vogue, Getty Images



© NEWS.am STYLE