U2-ը «Songs of Surrender» նոր ալբոմի համար վերաձայնագրել է 40 հին երգ

17:31   12 հունվարի, 2023

Իռլանդական U2 ռոք խումբը պատրաստվում է թողարկել «Songs of Surrender» ալբոմը, որում ներառված են խմբի 40 հին երգեր՝ մշակված եւ վերաձայնագրված տարբերակով, գրում է Pitchfork լրատվականը:

Ալբոմի երգացանկը կկրկնօրինակի խմբի մեներգիչ Բոնոյի «Surrender: 40 Songs, One Story» հուշերի ցանկը, որը հրապարակվել է 2022 թվականի նոյեմբերին: «Songs of Surrender»- ալբոմը կթողարկվի մարտի 17-ին:

Ինչպես գրքում նշել է Բոնոն, հուշերի եւ ալբոմի վրա աշխատելը նրան «այդ երգերը կրկին ապրելու հնարավորություն է տվել». «Դա նշանակում էր նաեւ, որ կարող էի հաղթահարել մի բան, որն ինձ բավական ժամանակ է ինչ անհանգստացնում էր։ Խոսքը մի քանի երգերի բառերի մասին է․ ինձ միշտ թվացելէր, որ դրանք ամբողջական չե գրվել։ Հիմա դրանք գրված են (կարծում եմ)»։



© NEWS.am STYLE