«Ամենակարեւոր մյուզիքլն է գալիս շուտով»․ Մանե Գրիգորյանը՝ Երգի պետական թատրոնի սպասվող ներկայացման մասին (ֆոտո)

23:03   12 հունվարի, 2023

Հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի դուստր, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, ով այժմ Երգի պետական թատրոնի տնօրենն է, «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի Stories բաժնում նոր ներկայացման փորձից հրապարակում է արել։

325085476_3451527258460150_2888279640748831177_n.jpg (82 KB)

Հաղորդավարուհին հրապարակել է տեսանյութում, որում Երգի պետական թատրոնի երգիչները փորձում են նոր բեմադրվող ներկայացումը եւ կից գրել․ «Ամենակարեւոր մյուզիքլն է գալիս ՇՈՒՏՈՎ»։

View this post on Instagram

A post shared by Mane Grigoryan (@manegrigoryan)

Ավելի վաղ Մանեն տեղեկացրել էր Երգի Պետական թատրոնում նոր սրահի բացման մասին, որտեղ ավելի ուշ մենահամերգի շրջանակում ելույթ էր ունեցել երգչուհի Զարուհի Բաբայանը։ «Դե ինչ, վաղը բացում ենք մեր նոր դահլիճի նոր դռները՝ հավերժ սիրո դիմաց», -հրապարակմանը կից գրել էր Մանե Գրիգորյանը:



© NEWS.am STYLE