Ռեժիսոր Մեթ Ռիվզն հայտնել է Ռոբերտ Պատինսոնի մասնակցությամբ «Բեթմեն 2» ֆիլմի սցենարային աշխատանքների մասին

22:22   12 հունվարի, 2023

Ռեժիսոր Մեթ Ռիվզը ComicBook-ին տված հարցազրույցում ասել է, որ գործընկերոջ հետ ակտիվորեն աշխատում են «Բեթմենի» երկրորդ մասի վրա, որում գլխավոր դերում հանդես կգա Ռոբերտ Պատինսոնը։

«Ես եւ իմ գործընկերը շատ ոգեւորված ենք այս աշխատանքով, ես ոգեւորված եմ նաեւ այն ​​ամենով, ինչ մենք պատրաստվում ենք անել», - ասել է Ռիվզը՝ ընդգծելով, որ չի կարող բացահայտել ֆիլմի կամ սցենարի մանրամասները։ Սակայն, ռեժիսորի խոսքով, սցենարային աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։

«Բեթմենի» պրեմիերան կայացել է 2022 թվականի փետրվարի 23-ին Լոնդոնում, մարտի 4-ին, այն էկրաններ է բարձրացել ամբողջ աշխարհում՝ ​​վաստակելով 770 միլիոն դոլար եւ դարձել է տարվա յոթերորդ ամենաշատ եկամուտ ունեցող նախագիծը։ Հետագայում «Բեթմենը» պետք է լիամետրաժ շարունակություններ եւ սփին-օֆֆ սերիալներ ունենա։



© NEWS.am STYLE