Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվել է ուկրաինական Kalush Orchestra խմբի տեսահոլովակում

13:29   13 հունվարի, 2023

Ամերիկացի դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվել է ուկրաինական Kalush Orchestra խմբի տեսահոլովակում։ Հոլովակը ներկայացված է կատարողների YouTube-յան ալիքում։

Ստեղծագործության սկզբում Շվարցենեգերը դիմել է ուկրաինացիներին։ Նա հայտարարել է, որ «այս շատ դժվար պահին բոլորը կարող են երազանք ունենալ», եւ որ «բոլորը կարող են այն իրականացնել»։

Տեսահոլովակի վերջում Շվարցենեգերը կանգնում է ուկրաինական թիմի հետ եւ ուկրաիներեն ասում երգի անունը՝ «Щедрий вечір»։

Անցյալ տարի Kalush Orchestra-ն դարձավ Եվրատեսիլ երաժշտական ​​մրցույթի հաղթողը։



© NEWS.am STYLE