Կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող Էզրա Միլլերն ընդունել է իր մեղքը

23:21   13 հունվարի, 2023

Դերասան Էզրա Միլլերը մասամբ խոստովանել է իր կատարված գողությունը։ Միջադեպը տեղի է ունեցել անցած տարի մայիսին՝ Վերմոնտում։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Միլլերը մեղադրվում է մասնավոր տանից մի քանի շիշ ալկոհոլ գողանալու մեջ։ Նախկինում դերասանը հերքել էր իր մասնակցությունը, բայց հետագայում գործարք է կնքել հետաքննության հետ եւ համաձայնել է ավելի մեղմ հոդվածի:

Միլլերի պատժի կոնկրետ ձեւը դեռ ընտրված չէ։ Գործով մեղադրող դատախազն առաջարկել է դերասանին, բացի մեկ տարվա փորձաշրջանից ու 500 դոլար տուգանքից, սահմանել նաեւ 3 ամիս պայմանական ազատազրկում: Միլլերի դեմ երկու այլ մեղադրանքներ հանվել են:



© NEWS.am STYLE