«Վնասված մալուխը հենց այն հատվածում է, որտեղ տեղակայված են ադրբեջանցի «էկոակտիվիստները»․ Անդրեն կոչ է արել չլռել Արցախի խնդրի մասին

12:37   13 հունվարի, 2023

Երգիչ Անդրեն մշտապես անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին։ Իր ինստագրամյան էջի Stories բաժնում նա նոր գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Արցախում առկա խնդիրներին։  

324482341_508902471310750_3410680690954101183_n.jpg (199 KB)

«Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող  միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այդ հատվածում։ Համաձայն տեղական ինտերնետ մատակարարողի՝ վնասված մալուխը հենց այն հատվածում է, որտեղ տեղակայված են ադրբեջանցի «էկոակտիվիստները»», - գրել է նա։ Ապա կոչ է արել հայ հայտնիներին չլռել, խոսել Արցախի խնդրի մասին։

324163806_1387169375153773_2571852597833578694_n-1.jpg (162 KB)

322406310_878497933495287_7584676661566203292_n.jpg (165 KB)

Օրերս երգիչը նոր տեսահոլովակ էր ներկայացրել «Սուրբ Աստված» երգի հիման վրա, որը նկարահանված է Արցախում: Ստեղծագործությունը հատված է պատարագից, այն ներկայացված է Վահան Նահապետյանի գործիքավորմամբ:

«Առաջին Քրիստոնյա Ազգ, Դու ունես առաջնեկի օրհնությունը և ուժը. Այսօր՝ Քրիստոսի Սուրբ Ծնունդի Օրը, եկեք միաբան աղոթենք Արցախի ազատության համար, և թող Աստված ազատի մեզ չարիքից ու ազատագրի մեր ժողովրդին կախարդված անտարբերությունից: Նորից դառնանք ԱՌԱՋԻՆԸ, այլ ոչ թե վերջինը...

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս»,-սոցիալական ցանցի իր էջերում գրել էր երգիչը:



© NEWS.am STYLE