«Ռիք եւ Մորտի»-ի հեղինակը մեղադրվում է ընտանեկան բռնության մեջ

18:21   13 հունվարի, 2023

«Ռիք եւ Մորտի»-ի հեղինակ, սցենարիստ Ջասթին Ռոյլանդին մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության եւ մարդուն դիտավորյալ ազատությունից զրկելու մեջ: Այս մասին հայտնում է NBC-ն։

Միջադեպերը, որոնց առնչությամբ մեղադրանք է առաջադրվել, տեղի են ունեցել 2020 թվականի հունվարին։ Տուժած կինը պնդում է, որ Ռոյլանդն իրեն մարմնական վնասվածք է հասցրել, սպառնացել, մոլորության մեջ գցել, ապօրինի ազատազրկել։

2020 թվականին կալանավորված եւ գրավի դիմաց ազատ արձակված Ռոյլանդը չի ընդունել իր մեղքը։ Փաստաբանը վստահ է նրա անմեղության մեջ։ Նա նաեւ վստահ է, որ գործը կփակվի։

Ռոյլանդը հնչյունավորել է նաեւ «Ռիկի եւ Մորտիի» գլխավոր հերոսներին։



© NEWS.am STYLE