ՈՒՂԻՂ․ «Միսս Տիեզերք 2022»-ի եզրափակիչը. Հայաստանը մրցույթում ներկայացնում է Քրիստինա Այանյանը

04:47   15 հունվարի, 2023

Նոր Օրլեանում մեկնարկել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 25-ամյա Քրիստինա Այնանյանը։ 

71-րդ «Միսս Տիեզերք»-ին մասնակցում է 84 երկիր։ Մրցույթի եզրափակչի հաղորդավարներն են Ջեննի Մեյն ու «Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող Օլիվիա Կալպոն։ 

Մրցույթն անցկացվել է մի քանի փուլով։ Մասնակիցներն արդեն հասցրել են ներկայանալ երեկոյան զգեստներով, ազգային տարազներով ու լողազգեստներով, ինչպես նաեւ՝ մասնակցել հարցազրույցի փուլին։ Այս մրցույթյունների արդյունքում որոշվելու են եզրափակչի 16 ֆինալիստները։  Մրցույթի հաղթողին կթագադրի «Միսս Տիեզերք 2021»-ի հաղթող՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաս Սանդհուն։

Հայաստանը «Միսս Տիեզերք»-ին մասնակցում է 2018 թ-ից։



© NEWS.am STYLE