Քիմ Քարդաշյանի «փիլիսոփայական» գրառումները՝ Քանյե Ուեսթի գաղտնի հարսանիքի մասին լուրերի ֆոնին

10:21   14 հունվարի, 2023

Օրվա գլխավոր նորությունը Քանյե Ուեսթի եւ դիզայներ ու ճարտարապետ, Yeezy նորաձեւության ընկերության աշխատակից Բիանկա Սենսորիի գաղտնի հարսանիքն էր։ Ամուսնությունը պաշտոնապեսչի գրանցվել, սակայն զույգը գաղտնի արարողության ժամանակ մատանիներ է փոխանակել։ Ըստ աղբյուրների՝ Քանյեն Բիանկային վերաբերվում է որպես իր կնոջ։

68745853.jpg (84 KB)

Քիմ Քարդաշյանը, ով Քանյե Ուեսթից միայն երկու ամիս առաջ է պաշտոնապես ամուսնալուծվել, չի մեկնաբանել լուրը, սակայն համացանցում ուշադրություն են դարձրել գրառումներին, որոնք Քիմը հրապարակել է, երբ բոլոր տաբլոիդները գրել են իր նախկին ամուսնու հարսանիքի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Քիմի Instagram-ի Stories բաժնում հայտնվել են հետեւյալ «փիլիսոփայական» գրառումները.

521521.jpg (25 KB)

«Հիմա ինձ մոտ լուռ շրջան է։ Բան չունեմ ասելու։ Ուղղակի շատ անելիքներ կան»:

320988608_491604836450145_7660398270636508794_n.jpg (43 KB)

«Միայն հիշեք, որ քոսոտ ոչխարը սովորաբար այծ է դառնում: Շարունակեք անել այն, ինչ ճիշտ եք համարում»:

325307391_3159134764377527_3289912389496036457_n.jpg (56 KB)

«Մարդիկ, ովքեր ցանկանում են տեսնել Ձեր հաղթանակը, կօգնեն ձեզ հաղթել: Հիշեք սա»:

Քիմն ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականի փետրվարին՝ գրեթե յոթ տարվա համատեղ կյանքից հետո։ Նրանք ունեն չորս երեխա՝ ինը տարեկան Նորթը, յոթամյա Սեյնթը, չորսամյա Չիկագոն եւ երեք տարեկան Փսալմը։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Նախկին ամուսինները պայմանավորվել են երեխաների համատեղ խնամակալության մասին, իսկ Քանյեն պարտավորվել է ամսական 200 000 դոլարի չափով ապրուստավճար վճարել։



© NEWS.am STYLE