Ջուլիա Ռոբերթսը ԴՆԹ թեստ է արել եւ պարզել իր արմատների մասին ճշմարտությունը

20:14   14 հունվարի, 2023

Ջուլիա Ռոբերթսը հաղորդավար Հենրի Լուի Գեյթս կրտսերի հետ «Finding Roots» վավերագրական շոուի ժամանակ պարզել է, որ իր ազգանունը ոչ թե Ռոբերտս է, այլ Միտչել։ Պարզվել է, որ նրա նախատատը՝ Ռոդա Սաթլը հարեւանից որդի է ունեցել։ Նա իր երեխային տվել է Ռոբերտս ազգանունը, որը կրել է իր հանգուցյալ ամուսինը։

Մարդը, որը համարվում էր դերասանուհու նախապապը՝ Ուիլիս Ռոբերթսը, իրականում մահացել է 1854 թվականին՝ նրա նախապապի ծնվելուց ավելի քան մեկ տասնամյակ առաջ:

Հետաքրքիր է, որ Միտչելը, ով դերասանուհու իսկական նախապապն է, նույնպես վեց երեխա է ունեցել։



© NEWS.am STYLE