Քրիսի Թեյգենը եւ Ջոն Լեջենդը երրորդ երեխան են ունեցել

15:19   14 հունվարի, 2023

Ջոն Լեջենդի եւ Քրիսի Թեյգենի ընտանիքը համալրվել է։ Նրանք իրենց երրորդ երեխային են ունեցել:

Երեխան ծնվել է ուրբաթ օրը՝ հունվարի 13-ին։ Ուրախ իրադարձությունից ժամեր անց Ջոնը մասնավոր համերգի ժամանակ հայտնել է լուրը՝ նշելով, որ իրենք «այսօր առավոտյան» ողջունել են երեխային։

Երգիչը հավելել է՝ շատ օրհնված օր է, թեեւ ինքը բավականաչափ չի քնել։ Այնուամենայնիվ, բավականաչափ եռանդուն է հիվանդանոցում երկար ժամանակ անցկացնելուց հետո:

Քրիսին եւ Ջոնը միասին են եղել ավելի քան 15 տարի, սակայն պաշտոնապես ամուսնացել են միայն 2013 թվականին։ Աստղային զույգը մեծացնում է դստերը՝ Լունային եւ որդուն՝ Մայլսին։ Երկու երեխաներն էլ ծնվել են արտամարմնային բեղմնավորում միջոցով:



© NEWS.am STYLE