Ինչ վերնահագուստ նորաձեւ կլինի 2023թ․-ի գարնանը․ 6 ոճային տարբերակ (ֆոտո)

14:22   22 հունվարի, 2023

Զամշե ժիլետ

da37554643c45a4e575e06b85179f8b8_cropped_666x833.jpg (171 KB)

Հենց դրսում ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, սա վստահ նշան է վերնահագուստը փոխելու համար, օրինակ՝ տաք բաճկոնի փոխարեն կարող եք ժիլետ օգտագործել: «Փքուն» կամ մորթյա անթեւ բաճկոնները միշտ ակտուալ կլինեն, բայց ավելի լավ է դրանք թողնել ձմեռային լուքի համար, իսկ գարնանն ընտրել զամշե մոդելներ։ Ի դեպ, այս կտորն այժմ լայն թափ է հավաքում։  

Վինտաժային կաշվե բաճկոն

45245.jpg (139 KB)

Նորաձեւ անցյալ ունեցող իրերը միշտ ուշադրություն են գրավում, եւ թեեւ այժմ ֆուտուրիստական ​​ոճը իշխում է, սակայն պետք չէ հրաժարվել նաեւ վինտաժից։ Մաշված տեսք ունեցող վերնազգեստը կլրացնի ձեր գարնանային աութֆիթը, հատկապես, եթե խաղադրույք եք կատարում կաշվե մոդելի վրա:

Կարգո բաճկոն

5625515.jpg (137 KB)

2023 թվականը կարելի է անվանել կարգոյի դարաշրջան՝ տաբատներ, ջինսեր, կիսաշրջազգեստներ, իսկ այժմ նաեւ բաճկոններ: Մենք դեմ չենք։ Եթե նման ոճը գերազանցում է նորաձեւության բոլոր ռեկորդները, ինչո՞ւ չօգտագործել դրա ցնցող հաջողությունը: Նման վերնահագուստը կարող եք համադրել ցանկացած ջինսե տաբատի հետ, սակայն ավելի լավ է հրաժարվել նմանատիպ ոճով ստորին հատվածով լուքերից։

Կաշվե բոմբեր

159625963.jpg (121 KB)

Բոմբերները չի կարելի բացառվել տենդենցներից. կանխատեսվում է, որ 2023 թվականին դրանց նորաձեւ թռիչք է սպասվում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ այս իրը հեշտ է համադրել ու տպավորիչ տեսք ունի, այլ նաեւ նոր մեկնաբանության շնորհիվ: Առաջիկա սեզոնում կաշվե տարբերակներն ակտուալ կլինեն, եւ սա հիանալի նորություն է: Նման մոդելները հարմար են ցանկացած եղանակային պայմաններին։ Նման որոշումը շատ օրիգինալ է։

Մոխրագույն վերարկու

90afc27557f9e97c9247378915fe6345_cropped_666x832.jpg (179 KB)

Ցանկանու՞մ եք ձեռք բերել նոր վերարկու: Ուշադրություն դարձրեք 2023 թվականի գարնան գերժամանակակից երանգին՝ մոխրագույնին։ Խաղադրույք կատարեք նաեւ գրաֆիտի ներկապնակի վրա. այն «թանկ» տեսք ունի։ Բայց առօրյայում եւս չպետք է մոռանալ գունային նման գամմայի մասին:

Կաշվե թրենչ

694263.jpg (117 KB)

Թրենչը նույնպես ենթարկվել է սեզոնային նորաձեւ տրասֆորմացիայի։ Այս գարնանը պետք է ուշադրություն դարձնել կաշվե տարբերակներին։ Այս կտորը նման է լավագույն ընկերոջը։ Այն ձեզ դժվարության մեջ չի թողնի միայնակ: Այնպես որ ոչ մի տեղում, հանկարծակի քամի չի փչացնի ձեր կերպարը եւ թույլ չի տա, որ մրսեք։

Աղբյուրն ու լուսանարները՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE