Հայտնի է Իննա Չուրիկովայի մահվան պատճառը

12:21   15 հունվարի, 2023

Հունվարի 14-ին մահացել է լեգենդար դերասանուհի Իննա Չուրիկովան։ Կինոյի եւ թատրոնի աստղը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին հայտնում է ФАН-ը։

Հունվարի 4-ի գիշերը Իննա Միխայլովնայի առողջական վիճակը հանկարծակի վատացել է, եւ նրա մտերիմները բժիշկ են կանչել։ Ժամանել է մասնավոր շտապօգնության մեքենա, որը նրան տեղափոխել է Բոտկինի հիվանդանոց։ Բժշկական անձնակազմը գաղտնի է պահել Չուրիկովայի հոսպիտալացումը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ աստղի մոտ ուղեղի բազմաթիվ կիստաներ են ախտորոշվել։ Վիրահատությունն անհնար է եղել՝ օրգանիզմը չէր դիմանա։

Խորհրդային կինոյի աստղի սիրտը կանգ է առել։ Լավագույն մասնագետներն ամեն ինչ արել են դերասանուհու վիճակը բարելավելու համար, սակայն նրանց փորձերն ապարդյուն են անցել։



© NEWS.am STYLE