«Թրեւիսը նվիրված չէր». աղբյուրները պատմել են Քայլի Ջենների եւ նրա սիրելիի բաժանման պատճառների մասին

19:24   16 հունվարի, 2023

Քայլի Ջեններն ու Թրեւիսը վերջերս երկրորդ անգամ են բաժանվել։  Պաշտոնական պատճառներ չեն հաղորդվում։

Դժբախտաբար, ըստ Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրի, պատճառը կապված է պարտավորությունների հետ. «Նրանց վերջին բաժանմանը նպաստող գործոններից մեկն այն է, որ վեց տարվա համատեղ կյանքից եւ երկու երեխաների ծնունդից հետո Թրեւիսը ցույց չի տվել Քայլիին, որ նա 100 տոկոսով նվիրված է: Նա գիտեր, որ Քայլին ցանկանում է նշանադրվել, եւ նրանք քննարկել են այդ հարցը։ Բայց մատանի այդպես էլ չվիրեց, իսկ Քայլիի ընկերներն ու ընտանիքը կարծում են, որ նա արժանի է դրան: Նա շատ երկար է սպասել իր երազանքի հարսանիքին, եւ Թրեվիսը գիտեր այդ մասին»,- HollywoodLife-ին պատմել է ինսայդերներից մեկը:

«Վերջին ժամանակները շատ դժվար են եղել նրանց համար, քանզի երկուսն էլ շատ լարված են իրենց զբաղվածության պատճառով: Նրանք արդեն մի քանի անգամ բաժանվել եւ վերամիավորվել են, այնպես որ ոչ ոք չի զարմանա, եթե նորից դա անեն»,- կիսվել է մեկ այլ աղբյուր։



© NEWS.am STYLE