Ռոզա Լինն «iHeartRadio ALTer Ego» համերգին ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով հագուստով (վիդեո)

11:01   15 հունվարի, 2023

Հայ երգչուհի Ռոզա Լինը մասնակցել է «iHeartRadio ALTer Ego» համերգին։ Իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական եւ անօրինական շրջափակման վրա։ Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 35 օր շարունակ։

View this post on Instagram

A post shared by ALT 98.7 LA's NEW ALTERNATIVE (@alt987fm)

Սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում Ռոզան բեմում կատարում է իր հիթը՝ «SNAP»-ը, որի ընթացքում ձեռքին ամուր պահում է Հայաստանի դրոշը, իսկ հագին «Stop the Blockade» եւ «Artsakh» գրություններով բաճկոն է։



© NEWS.am STYLE