Ալեքսիս Օհանյանը ցանկանում է վերականգնել ընտանեկան տոհմածառը (ֆոտո)

13:00   15 հունվարի, 2023

Ձեռնարկատեր, Reddit-ի համահիմնադիր եւ գլխավոր նախագահ Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում տապանաքարերի լուսանկար է հրապարակել, որոնց վրա գրված են Ավետիս եւ Մանզար անուններն ու Օհանյան ազգանունը։ Կադրին կից արված գրառման մեջ Ալեքսիսն ասել է, որ հայ ծագումնաբան է փնտրում եւ օգնություն է խնդրել բոլորից։

324959867_846516789740933_727588780942932576_n.jpg (255 KB)

«Ցանկանում եմ վարձել հայ ծագումնաբանի, որը կօգնի վերականգնել մեր տոհմածառը: Եթե ճանաչում եք հայ մասնագետի, ով կարող է դա անել պրոֆեսիոնալ կերպով, գրեք ինձ», - գրել է Ալեքսիս Օհանյանը։



© NEWS.am STYLE