«Блокнот». փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ է եկել Թինա Կանդելակիի երրորդ երեխան

16:01   15 հունվարի, 2023

TNT հեռուստաալիքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թինա Կանդելակին ունեցել է երրորդ երեխային։ Ինչպես հայտնում է «Блокнот»-ը՝ վկայակոչելով իր մի քանի աղբյուրներ, 47-ամյա գործարար կինը օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։

68412355.jpg (59 KB)

Հրատարակության տվյալներով՝ լրագրողն ու նրա ամուսինը՝ Վասիլի Բրովկոն որդի են ունեցել։ Ընտանիքում համալրման մասին զույգը պաշտոնական հայտարարություն չի տվել։

Զույգն ամուսնացած է արդեն ինը տարի։ Իր առաջին ամուսնուց՝ Անդրեյ Կոնդրախինից, Կանդելակին երկու երեխա ունի։



© NEWS.am STYLE