18:26 15 հունվարի, 2023Nemra ռոք խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել «If You Go» երգի հիման վրա: Ստեղծագործությունը ներառված է խմբի «Hmm…» ալբոմում, այն հեղինակել է խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանը:
Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի տեսարժան վայրերում: Երգի սիրային պատմության հերոսներին մարմնավորում են Վան Եղիազարյանն ու Մադլենա Ստեֆանին: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները մեկնարկել էին աշնանը: