Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

10:01   16 հունվարի, 2023

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին գրում է Reuters-ը։

Իսպանացու հասցեին մեղադրանքները La Sexta հեռուստաալիքի եթերում հնչեցրել է երգչուհին, ում անունը չի հաղորդվում։ Նա պատմել է, որ 2000-ականներին Դոմինգոն, իբր, Իսպանիայի թատրոններից մեկում խնդրել է իրեն դիպչել, իսկ մեկ այլ առիթով փորձել է համբուրել:

Երգչուհին բացատրել է, թե ինչու չի դիմել իր ղեկավարներին կամ իշխանություններին. «Նա Դոմինգոն է։ Նա անձեռնմխելի է»:

Երգչի ներկայացուցիչները չեն մեկնաբանել նոր մեղադրանքները։



© NEWS.am STYLE