Ռիչարդ Է. Գրանտը կլինի 2023թ․-ի Bafta կինոմրցանակաբախշության հաղորդավարը

11:08   16 հունվարի, 2023

Հայտնի դերասան եւ գրող Ռիչարդ Է. Գրանտը կվարի այս տարվա Bafta կինոմրցանակաբախշության արարողությունը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Գրանտը հայտնի է 1987 թվականին նկարահանված «Ուիթնեյլն ու ես» ֆիլմում իր դերով։ «Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ մասնակցել Bafta մրցանակաբաշխության արարողությանը», - մեկնաբանել է դերասանը։

Այս տարի հաղորդավար Վիկ Հոուփը եւ կինոքննադատ Ալի Փլամբը կվարեն Bafta կարմիր գորգի շոուի մի մասը, որը ուղիղ եթերով կհեռարձակվի Bafta սոցիալական ցանցերում եւ կներառի հարցազրույցներ հավակնորդների ու այլ հատուկ հյուրերի հետ:

Առաջին անգամ արարողությունը կավարտվի ուղիղ հեռարձակմամբ, որում կհայտարարվեն վերջին չորս անվանակարգերի հաղթողների անունները՝ հեռուստադիտողներին թույլ տալով անմիջապես տեսնել առաջադրվածների եւ հաղթողների արձագանքները: Նախորդ տարիներին արարողությունը ձայնագրվել եւ հեռարձակվել է նույն օրը, բայց ավելի ուշ։

Այս տարվա մրցանակի հավակնորդ ֆիլմերը կներկայացվեն հունվարի 19-ին։



© NEWS.am STYLE