Շակիրան կախարդ տիկնիկ է տեղադրել նախկին սկեսրոջ պատշգամբի դիմաց (ֆոտո)

15:23   16 հունվարի, 2023

Կոլումբիացի երգչուհի Շակիրան մեծ կախարդ տիկնիկ է տեղադրել ֆուտբոլիստ Ժերար Պիկեի մոր տան դիմացի պատշգամբում։ Ինչպես գրում է իսպանական Marca պարբերականը, այս կերպ արտիստուհին որոշել է նախկին սկեսուրին հիշեցնել իր մասին։

«Մի քանի շաբաթ առաջ ես որոշ տեղեկություններ ստացա, որ Պիկեի մայրն անհանգստացած է ենթադրյալ ծեսով, որն իրականացվել է սեւ կախարդի օգնությամբ»,- գրել է հրատարակության աշխատակիցը։

2023-01-16_00.21-pic_32ratio_900x600-900x600-73048.jpg (61 KB)

Աղբյուրի համաձայն՝ Շակիրան շատ բարձր միացրել է նաեւ իր՝ «Shakira: Bzrp Music Sessions, Vol 53» երգը, որում երգչուհին ծաղրել է նախկին սիրելիի ու նրա նոր ընկերուհուն։

«Դու Ferrari-ն փոխեցիր Renault Twingo-ի հետ: Դու Rolex-ը փոխեցիր Casio-ի հետ»,- երգել է նա:

 

 

Լուսանկարը՝ GTres/SplashNews.com



© NEWS.am STYLE