ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   19 հունվարի, 2023

ԽՈՅԵՐ

Ինչ-որ մեկն իր սեփական խնդիրներից ելնելով կփորձի ձեզ համոզել, թե ձեր կյանքում էլ ամեն ինչ հարթ չէ: Մի տրվեք սադրանքներին եւ արհամարհեք ձեր խորհրդատուի ասածները:

ՑԼԵՐ

Այսօր ձեր կյանքում դրական փոփոխություններ տեղի կունենան: Միգուցե դուք դրանք չնկատեք եւ մտածեք, թե այդ փոփոխությունները դեպի վատն ն գնում: Մի շտապեք սխալ ենթադրություններ անել: Ամեն ինչ լավ է լինելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Կարծես թե` ստիպված կլինեք խոսակցություն ունենալ փողի վերաբերյալ: Այն ոչ այնքան հաճելի կլինի ձեզ համար: Եթե սիրելիին մեղադրելու պատճառ ունեք, փորձեք դա հնարավորինս մեղմ ձեւով անել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Կին Խեցգետինները լավ կանեն պատշած կերպով զբաղվեն բնակարանների մաքրությամբ: Հնարավոր է` հակառակ սեռի հյուրեր ունենաք: Ձանձրալի թվացող օրը շատ հետաքրքիր ավարտ կունենա ձեզ համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աշխատակիցների հետ թեթեւ ֆլիրտը էլ ավելի կամրապնդի ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունները: Դուք կհասկանաք, որ նրանցից ոչ ոք Նրա եղունգն անգամ չարժե:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ավարտին կհասցնեք մի քանի գործ, որոնք վաղուց պետք է ավարտած լինեիք: Ձեր սիրելին ամեն կերպ կփորձի խանգարել ձեզ, բայց ձեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ կպսակվի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այդքան էլ հարմար օր չէ փոփոխությունների համար: Եթե ինչ-որ բան փորձեք փոխել, դա կարող է հակառակ արդյունքն ունենալ: Այնպես որ` առայժմ հարաբերություննրը թողեք այնպիսին, ինչպիսին դրանք կան:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին կտխրի իմանալով, որ դուք Նրա ոչ բոլոր հետաքրքրություններն եք կիսում: Փորձեք Նրան բացատրել, որ հետաքրքրությունների մի մասն էլ կիսելը մեծ բան է եւ որ ժամանակի ընթացքում էլ ավելի կմտերմանաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին այսօր կսկսի մտածել, որ չի կարող այլեւս ապրել առանց ձեզ եւ որ կյանքն առանց ձեզ անիմաստ կդառնա: Փորձեք հասկանալ ձեզ վրա դրված պատասխանատվությունը: Ժամանակի ընթացքում նրա մտքերը կմեղմանան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դժվարությամբ կկարողանաք գրավել ձեր սիրելիի ուշադրությունը: Նա կգտնի իրեն հիացմունք պատճառող այլ մարդկանց: Մի տխրեք այս փաստից, վաղն ամեն ինչ կհարթվի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Լավ կանեք այսօր երեխաներին էլ ավելի մոտեցնեք բնությանը: Տարեք նրանց կենդանաբանական այգի եւ պատասխանեք նրանց հետաքրքրող հարցերին: Սակայն ուշադիր եղեք, որ նրանք շատ մոտ չգնան վանդակներին:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կփորձեք ապացուցել ձեր անկախ լինելու փաստը: Բայց հիշեք, որ լիակատար ազատություն ունենում են միայն միայնակ մարդիկ: Ձեր սիրելին կարող է ենթադրություններ անել եւ տալ ձեզ նման հնարավորություն, եթե, իհարկե, դա է ձեր ուզածը:



© NEWS.am STYLE