«Նկարահանման ենք»․ Մարիամ Ալեքսանյանը նոր նախագծի նկարահանումներից հրապարակում է արել (ֆոտո)

13:28   17 հունվարի, 2023

«Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը կադրեր է հրապարակել նկարահանման հրապարակից․ դերասանուհին նոր նախագծի է մասնակցում։

320567489_719100799772756_6826576670023267892_n.jpg (122 KB)

Դերասանուհու սոցիալական ցանցի էջի Stories բաժնում հրապարակված կադրում են նաեւ դերասան Դավիթ Հակոբյանը, դերասանուհի Ժաննա Վելիցյանը եւ փոքրիկ դերասան Հարություն Խաչատրյանը։

«Նկարահանման ենք», - հրապարակում կարճ մակագրել է դերասանուհին։

315330246_3023330174626413_6598922502914664181_n(1).jpg (194 KB)

Ավելի վաղ դերասանուհին բնական կերպարում լուսանկար էր հրապարակել։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում դերասանուհու մազերն արձակված էին, առանց շպարի էր։ «Ինձ կոմֆորտ է սիրտս բաց պահել: Հա՛ իմ սիրտը նախատեսված չէ փակված լինելու կամ վանդակում պահելու համար: Ու ինչքան էլ թափանցիկ լինի այն ապակուց չէ ,որ կարող է ճաքել ու փշրվել առանց վերականգնման: Հակառակը իմ սիրտն ապացուցել է,որ իմ ամենաուժեղ մասնիկը հենց ինքն է», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE