Ջիմ Քերիի մասնակցությամբ 5 ֆիլմ․ դերասանը դարձավ 61 տարեկան (վիդեո)

14:33   17 հունվարի, 2023

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերին ծնվել է Կանադայի Նյումարքեթ քաղաքում 1962 թվականի այս օրը։

Քերին 6 անգամ առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որից երկուսը ստացել է։ Դերասանը հայտնի է իր բազմաթիվ դերերով, հատկապես կատակերգական ժանրում։

News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ։

«The Mask». 1994

Ֆիլմը պատմում է բանկի համեստ աշխատակցի մասին, ով փայտե դիմակ կրելով դառնում է կանաչ դեմքով սուպերհերոս։ Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Քեմերոն Դիասը։

«How the Grinch Stole Christmas». 2000

Ֆիլմը հիմնված է Թեոդոր Գեյզելի համանուն մանկական պատմության վրա։ Գրինչի կերպարը մարմնավորում է հենց ինքը՝ Ջիմ Քերին։

«Bruce Almighty». 2003

Կատակերգական ժանրի ֆիլմը պատմում է հեռուստալրագրողի մասին, ով Աստծուց բացատրություն է պահանջում իր նկատմամբ կատարված անարդարության համար։ Աստված նրան հնարավորություն է տալիս որոշ ժամանակով փոխարինել իրեն՝ տեսնելու համար, թե դա որքան դժվար է։

«Yes Man»․ 2008

Ֆիլմի հիմքում Դենի Ուոլեսի հուշագրությունն է, որը հիմնված է իր կյանքի մեկ տարվա վրա, երբ նա նախընտրել է «այո» ասել ցանկացած առաջարկի։

«A Christmas Carol»․ 2009

Սուրբ Ծննդյան ուրվականների մասին պատմությունները սովորաբար հիշվում են Չարլզ Դիքենսի վեպով, որը լույս է տեսել 1843 թվականին Լոնդոնում։



© NEWS.am STYLE