Զվերեւը նշել է, որ Ուսպենսկայան իր մուսան է եւ կատակել նրա հետ ընտանիք կազմելու մասին

16:30   17 հունվարի, 2023

Ոճաբան եւ շոումեն Սերգեյ Զվերեւը «Հինգերորդ ալիք»-ին տված հարցազրույցի ընթացքում երգչուհի Լյուբով Ուսպենսկայային անվանել է իր մուսան եւ կատակել նրա հետ ընտանիք կազմելու վերաբերյալ։

Շոումենը վստահություն է հայտնել, որ Ուսպենսկայայի հետ հիանալի զույգ կկազմի եւ նշել, որ երկար ընդմիջումից հետո նորից սկսել է երգեր գրել։

«Ես անմիջապես ոգեշնչվեցի եւ նույնիսկ մի բան գրեցի․ չգիտեմ այն քառատող է, թե կրկներգ։ Հակառակ, որ վաղուց չեմ գրել, ես կարծում եմ, որ սա հենց մուսան է>, - ասել է նա։

Զվերեւի ուշադրությանն ի պատասխան Ուսպենսկայան ասել է․ «Այն, որ նա երգում է ինձ համար, իհարկե, անսպասելի է եւ հաճելի անակնկալ։ Եթե կարողացել եմ ոգեշնչել նրան երգել, ինձ համար շատ ուրախալի է»։



© NEWS.am STYLE