«Ուզում եմ, որ դու ավելի հաճախ ժպտաս»․ Լուսինե Թովմասյանը շնորհավորել է մայրիկի տարեդարձը

10:22   18 հունվարի, 2023

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Սեւ ու սպիտակ կադրում Լուսինեն կրում է ջինսե տաբատ եւ բաց երանգի շապիկ, իսկ մայրիկը մուգ երանգի շապիկով է։ Նրանք ամուր գրկախառնված են։

«Մամ ուզում եմ,որ դու ավելի հաճախ ժպտաս, ծիծաղես,վայելես կյանքի ամեն օրն ու այն ամենը, ինչ տեղի է ունենում դրանում։ Թող քո բոլոր նվիրական ցանկությունները հնարավորինս շուտ իրականանան, եւ որ ամենակարեւորն է՝ առողջ լինես: Ես քեզ շատ եմ սիրում։ Շնորհավոր Ծնունդդ Մամուլիկս», - գրել է Լուսինեն։

324811776_571542904468003_1406599554322533123_n.jpg (183 KB)

Օրերս գեղեցկուհին «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակել էր ինքնանկար, որում կրում էր սեւ շապիկ, վարսերն արձակված էին, դիմահարդարումը մեղմ։ «Լուրջ մուդ», - լուսանկարը կարճ մակագրել էր գեղեցկուհին։



© NEWS.am STYLE